Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Վիրավորանքը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը

Վիրավորանքը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը

Վիրավորանքը միանգամայն անօգուտ զգացում է, եւ այն մոռանալու համար մի քանի պատճառներ կան։ Նախ, վշտացածությունը պետք է վանել, որովհետեւ վիրավորվածության զգացումը ժամանակի անտեղի կորուստ է։ Հատկապես վնասակար է տեւական անբավականությունը։

Բանն այն է, որ մինչ նեղացածի ուղեղում իրեն նեղացնողի վարքը վերլուծող անպետք մտքեր են պտտվում, խնդիրը չի լուծվում։

Բացի դրանից, նեղացածը պատասխանատու չի դառնում իր գործողությունների համար: Շուրթերն ուռեցնելը մարդու  պաշտպանական ռեակցիան է, որի նպատակը  նեղացնողին իր մեղքն ընդունել ստիպելն է: Հենց այդ պատճառով էլ  նեղացածությունն անվանում են   շրջապատի մարդկանց շահագործելու միջոց. նույնիսկ սեփական անմեղության դեպքում մեզանից յուրաքանչյուրը համարժեք է արձագանքում իր հարազատի նեղվածությանը:  Այդ պատճառով էլ անմեղ մարդիկ պատրաստ են իրենց վրա վերցնել ցանկացած մեղք, միայն թե ամեն ինչ խաղաղ վերջանա, հաղորդում է  Neartforlife.com.ua-ն:

Վիրավորանքը նաեւ լրջորեն վնասում է առողջությանը։ Դրան ուղեկցում են ընկճվածությունը եւ ճնշվածությունը: Չարացածությունը եւ լարվածությունը առաջացնում են գլխացավ եւ ճնշման բարձրացում:  Ընդ որում՝ առողջական վիճակը կարող է վատանալ վիրավորվածության աճին զուգահեռ:

Այնպես որ, ավելի հեշտ եւ օգտակար է ամեն ինչ մոռանալը եւ կյանքն ընդունելը այնպիսին, ինչպիսին որ կա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. radio13.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ